Սիրիայի կառավարական բանակը վերադարձրել է հսկողությունը Մասկանե բնակավայրի նկատմամբ՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոշորագույն հենակետը Հալեպի նահանգի Արևելքում, «ՌԻԱ Նոեվոստի»-ին հայտնել է Սիրիայի ռազմական աղբյուրը։
«Կառավարական զորքերը և դրանց դաշնակից ուժերը վերադարձրել են ամբողջական հսկողությունը Մակսանեի նկատմամբ»,- պատմել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի խոսքով՝ բնակավայրում արդեն աշխատում են սակրավորների խմբերը, որոնք ձեռնամուխ են եղել պայթուցիկ սարքերի և ականների որոնմանն ու վնասազերծմանը։