Սիրիայի զինված ուժերը ոչնչացրել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության 30 հրամանատարի: Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը:

 

Զինուժի գործողությունն անցկացվել է Թելբիսի շրջանում: Նշվում է, որ Ալ-Կաստալում, Ալ-Ջենուբիում, Ալ-Մեստրիհայում, Թոհմազում և Ակերբատում ևս տասնյակ ահաբեկիչներ են ոչնչացվել:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավիահարձակման հետևանքով սպանվել է «Ան-Նուսրայի ճակատ»-ի դաշտային հրամանատարը: