ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում վնասազերծել են «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության հրամանատարությանը, նրա պարագլուխն օրհասական վիճակում է, 12 հրամանատարներ սպանված են:
Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Ավելի վաղ ՌԴ ռազմական ետախուզությանը հայտնի էր դարձել «Ջեբհաթ ան Նուսրայի» ղեկավարության խորհրդակցության անցկացման վայրն ու ժամանակը՝ խմբավորման առաջնորդ Աբու Մուհամեդ ալ Ջուլյանիի գլխավորությամբ:
«Հարվածի հետեւանքով «Ջեբհաթ ան Նուսրայի» պարագլուխ Աբու Մուհամեդ ալ Ջուլյանին բազմաթիվ բեկորային վերքեր է ստացել եւ զրկվել է ձեռքից, մի քանի անկախ աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ նա գտնվում է օրհասական վիճակում: Մեծաքանակ թիկնապահների հետ միասին ոչնչացվել են նաեւ «Ջեբհաթ ան Նուսրայի» 12 դաշտային հրամանատարներ, այդ թվում՝ ալ Ջուլյանիի մերձավոր օգնականը՝ խմբավորման անվտանգության ծառայության պետ Ահմադ ալ Գիզային»,- հայտնել է Կոնաշենկովը: