Անցած գիշեր ռուսական ինքնաթիռները հարձակվել են Սիրիայում տեղակայված զինյալների 11 ճամբարի վրա: Օդային հարվածներ են հասցվել միաժամանակ մի քանի նահանգներում, տեղեկացնում է ren.tv-ն:

 

Անօդաչուներից ստացված տվյալները ցույց են տվել, որ բոլոր բազաներն ամբողջությամբ ոչնչացվել են: Եվս մեկ թիրախ է դարձել մարտական տեխնիկայի ավտոկայանտեղին, որը զգուշորեն հսկվում էր և քողարկված է եղել:

 

Արդյունքում ոչնչացվել է 20 տանկ և զրահամեքենա: Ավիացիայի հաջող հարվածները օգնել են հարձակման անցնել սիրիական բանակին: Ազատագրվել են մի քանի քաղաքներ, որոնք նախկինում վերահսկվում էին զինյալները: Այժմ բնակիչները կարող են վերադառնալ իրենց տներ:

 

Օդային հարվածները կրկին առաջացրել են ԱՄՆ-ի վրդովմունքը: Պենտագոնի ղեկավար Էշթոնը Քարթերը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է Սիրիայում ռազմական կորուստներ ունենալ առաջիկա օրերին: