Սիրիայում ռուսական ավիացիան ոչնչացրել է «Իսլամական պետության» ահաբեկիչներին պատկանող տեխնիկայի և զինամթերքի շարասյունը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նաև ռուսական կործանիչների կետային հարվածների արդյունքում ամբողջությամբ ոչնչացվել են ահաբեկիչների ստորգետնյա ապաստարանները և ռազմամթերքի պահեստները:
Կոնաշենկովը հայտնել է նաև գրոհայինների պատրաստման ճամբարին հասցված ավիահարվածի մասին: