Հայաստանի ռուսական ռազմակայանի բոլոր ստորաբաժանումները, որոնք գործի Էին դրված մարտավարական վարժանքներում, վերադարձել են մշտական տեղաբաշխման կետեր եւ ձեռնամուխ եղել տեխնիկայի եւ սպառազինության սպասարկմանը: Մեկ ամսվա ընթացքում ռազմակայանի բոլոր հավաքակայաններում կանցկացվեն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրելու միջոցառումներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ռազմական տեխնիկայի եւ սպառազինության սեզոնային սպասարկումն իրականացվում Է տարեկան երկու անգամ՝ ամռան եւ ձմռան նախաշեմին: Պրոֆիլակտիկ միջոցառումների ընթացքում ավտոմոբիլային, զրահատանկային եւ հատուկ տեխնիկան ու սպառազինությունը նախապատրասվտում Է բարձրլեռնային շրջաններում շահագործման ձմեռային խիստ պայմաններին:
Միավորման բոլոր զինվորական ավաններում անցկացվել են հրահանգավորման եւ մեթոդական պարապմունքներ, որոնց ընթացքում ներկայացվել Է տեխնիկան ձմեռային պայմաններին նախապատրաստելու յուրաքանչյուր գործողության կատարման կարգը: Ավելի քան 1000 միավոր ավտոմոբիլային ու զրահատանկային տեխնիկայի սպասարկման ընթացքում կանցկացվեն 50-ից ավելի տարբեր գործողություններ, պլանավորվում Է օգտագործել մոտավորապես 5 տոննա քսայուղեր եւ տեխնիկական հեղուկներ: