«Ալագյազ» եւ «Կամխուտ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրներում նախապատրաստական փուլի շրջանակներում սկսվել են Հայաստանի ռուսական ռազմակայանի սպայական կազմի համալիր պարապմունքները, որոնց մասնակցում են վաշտային օղակի շուրջ 200 հրամանատարներ ու նրանց տեղակալները:

 

Անցկացվող պարապմունքների առանձնահատկությունը բարձրլեռնային տեղանքի պայմաններում մարտական գործողություններ վարելու եղանակների ուսումնասիրումն Է՝ արդիական նավիգացիոն սարքավորումների եւ «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքերի համալիրի կիրառմամբ:

 

Պարապմունքների ընթացքում հրամանատարները մարտավարական խնդիրներ կլուծեն տեղագրական քարտեզների վրա, ինչպես նաեւ ստուգարքներ կհանձնեն ուղեցույց փաստաթղթերի եւ մեթոդական հանձնարարականների իմացության վերաբերյալ:

 

Գործնական պարապմունքների ընթացքում սպաները կկատարելագործեն իրենց վարպետությունը հրաձգության, մարտական մեքենաների եւ անվավոր ավտոմոբիլային տեխնիկայի վարման, տեղանքում կողմնորոշվելու հարցերում, նորմատիվներ կհանձնեն ֆիզիկական, շարային, ինժեներային եւ պատրաստության այլ տեսակների գծով:

 

Ստորաբաժանումների կառավարման գործում մեթոդական հմտությունները կատարելագործելու համար մարտական հրաձգության ընթացքում յուրաքանչյուր հրամանատար կգնահատի իրադրությունը, կընդունի որոշում եւ ցուցումներ կտա ենթականերին:

 

Մեկշաբաթյա հավաքների ավարտից հետո կանցկացվի «2014 թվականի լավագույն հրամնատար» մրցույթը, որի հաղթողները կպարգեւատրվեն փոխանցիկ գավաթներով, պատվոգրերով եւ այլ մրցանակներով: