Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում սկսվել են հրաձգային ստորաբաժանման դիպուկահարների անհատական ուսուցման պարապմունքները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, 100-ից ավելի զինծառայողներ, որոնք ընտրվել են ավելի քան 2 հազար նոր ժամանածներից, մարտավարական-մասնագիտական եւ կրակային պատրաստության հատուկ դասընթաց կանցնեն Ռուսաստանի զինված ուժերի դիպուկահարների ստորաբաժանումների ուսուցման մեթոդիկայով:

 

Անցկացվող դաշտային պարապմունքների առանձնահատկությունը ուսուցման հմտությունների կատարելագործումն Է լեռնա-անտառային տեղանքի ձմեռային պայմաններում: Ավելի քան 200 ժամ տեւողությամբ վարժանքների ընթացքում զինծառայողները կսովորեն նորմալ մարտի պատրաստել Դրագունովի դիպուկազարկ հրացանները եւ «Վինտորեզ» հատուկ դիպուկազարկ հրացանները, ճիշտ նշան բռնել մասնագիտացված թիրախային դաշտում, ընտրել հատկապես կարեւոր թիրախները: