Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զինավարժարանների՝ նախօրոք նախապատրաստված ուսումնական վայրերում սկսվել Է մոտոհրաձգային ստորաբաժանումների՝ ավելի քան 2 հազար նոր ժամանած զինծառայողների դաշտային ուսուցման առաջին փուլը: Ինքնուրույն պատրաստության եւ անձնակազմերի ու ջոկերի ներդաշնակացման պարապմունքները կտեւեն երեք ամիս եւ կանցնեն ստորաբաժանումների հրամանատարների ղեկավարությամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքների ընթացքում զինծառայողները կյուրացնեն մարտադաշտում ջոկի մարտավարական, կրակային, տեղագրական, հետախուզական, հատուկ եւ ինժեներային պատրաստության գործողությունների հարցերը: Անձնակազմը գործնականում կսովորի սարքավորել եւ զբաղեցնել իր կրակային դիրքերը, քողարկել զրահամեքենաները, իրականացնել տեղանքի հետախուզում՝ ականափնտրիչների եւ փոխադրովի կապի, հետախուզության եւ տեղագրության արդի միջոցների օգտագործմ ամբ:

 

Մոտոհրաձգային ստորաբաժանումների պատրաստության առաջին փուլը կավարտվի ջոկերի ստուգողական մարտական հրաձգությամբ, ինչից հետո 2015 թվականի փետվարին կսկսվի մոտոհրաձգային եւ տանկային դասակների ուսուցումը: