«Էրեբունի» օդանավակայանում սկսվել Է ռուսական ավիաբազայի օդաչուների նախապատրաստումը թռիչքներին ծովի մակերեւույթից 4-5 կիլոմետր բարձրության վրա օդերեւութաբանական բարդ պայմաններում: Չորրորդ սերնդի ՄիԳ-29 ժամանակակից կործանիչներով օդաչուների վարժանքները, որոնք կշարունակվեն մինչեւ այս տարվա փետրվարի վերջը, ղեկավարում է զորամիավորման հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը:

 

Ներկայում օդաչուական անձնակազմը բժշկական ստուգում Է անցնում թռիչքների թույլտվություն ստանալու համար, ինչից հետո ձեռնամուխ կլինի ցամաքային տեսական ու գործնական պատրաստության փուլին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ռազմաբժշկական հանձնաժողովի ստուգումն անցնելուց եւ թռիչքների թույլտվություն ստանալուց հետո «Էրեբունի» ավիաբազայի անձնակազմերի պատրաստումը կմեկնարկի նախաթռիչքային պատրաստությամբ եւ առաջադրված երթուղիներով սկզբնական պարզ թռիչքների կատարմամբ:

 

Ցերեկային եւ գիշերային թռիչքների ընթացքում օդաչուները պետք Է մշակեն ձմեռային տարեշրջանում օդանավավարման հմտություններ՝ կլիմայական պայմանների հաշվառմամբ: Նախատեսվում Է, որ օդային վարժանքերի օրերին օդաչուները կիրականացնեն մինչեւ 30 թռիչք:

 

Ռուսական ավիացիոն միավորման թռիչքային անձնակազմի ուսուցման ընթացքում ուշադրություն կդարձվի մառախուղի եւ ցածր ամպամածության պայմաններում լեռնային տեղանքում ծովի մակերեւույթից 3-ից մինչեւ 10 հազար մետր բարձրության վրա օդանավավարման հմտությունների կատարելագործմանը:

 

Օդաչուների նախապատրաստական դասընթացի ավարտվելուց հետո կսկսվի պարզ եւ բարդ պիլոտաժի հմտությունների, ինչպես նաեւ օդային մարտ վարելիս ժամանակակից կործանիչների մարտական կիրառման հիմունքների ուսուցումը: