Էրեբունի ռազմական օդանավակայանում Հայաստանի ռուսական ավիացիոն ռազմակայանի օդաչուները ձեռնամուխ են եղել հիմնանորոգումից հետո ընթացիկ տարվա հունիսին միավորումում ստացված նոր՝ չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչ ինքնաթիռների փորձաթիռին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մեկ ամսվա ընթացքում միավորման ինժեներատեխնիկական ծառայության մասնագետները հավաքել են արդի ինքնաթիռները եւ կատարել լիակատար համալիր աշխատանքներ, որոնք բաղկացած են ավելի քան 100 տարբեր տեխնիկական գործողություններից, ստուգվել Է բոլոր համակարգերի, ագրեգատների, հանգույցների եւ սարքավորանքի աշխատունակությունը, ինչպես նաեւ զննվել են շարժիչները, վառելիքի բաքերը, փոխվել են յուղերը եւ հատուկ հեղուկները: Այս միջոցառումներն անցկացվել են ավիացիոն տեխնիկայի տեխնիկական վիճակը պարզելու եւ ամառային շոգ ու բարձրլեռնային պայմաններում դրանց անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:
ՄիԳ-29 ինքնաթիռների փորձարկումից հետո դրանց վրա կդրվեն օդանավային համարներ, կօծվեն հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով ռուսական ռազմակայանի հրամանատարի օգնական վարդապետ Անդրեյի (Վացի) կողմից եւ օդանավերին կշնորհվեն սուրբ երկնային հովանավորների անուններ: