Հայաստանի ռուսական ավիաբազայում ՄիԳ-29 երեք արդիական բազմանպատակային կործանիչների կողերին տեղ են գտել սուրբ իշխաններ Ալեքսանդր Նեւսկու, Դմիտրի Դոնսկոյի եւ սուրբ նահատակ Մերկուրի Սմոլենսկու դիմապատկերները: Հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով ՌԴ զորամիավորման հրամանատարի օգնական վարդապետ Անդրեյը (Վացը) կատարել Է արդի ավիացիոն տեխնիկայի օծման ծիսակարգ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հա րավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

 

Մարտական ինքնաթիռների վրա սրբերի դիմանկարները պատկերվել են ավիաբազայի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովի նախաձեռնությամբ: Զինվորական օդաչուները համոզված են, որ մարտական մեքենաների ֆյուզելաժների վրա սրբերի դիմապատկերները ոչ միայն պաշտպանում են իրենց, այլեւ ամրապնդում են անձնակազմի մարտական ոգին: