«Ալագյազ» բարձրլեռնային կրակակետում 100 կիլոմետրանոց երթն իրականացնելուց հետո Հայաստանում տեղակայված Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի ստորաբաժանումներն անցել են մարտավարական զորավարժությունների հիմնական փուլի մշակմանն ու պաշտպանական գործողություններին բարձրլեռնային պայմաններում: Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պրակտիկ գործողությունների ընթացքում ռազմաբազայի հետևակային, տանկային, հրետանային և հատուկ ստորաբաժանումները գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովի հրամանատարությամբ մշակել են պայմանական հակառակորդի կողմից հարձակման դեպքում կառավարման հարցերը:

 

Անդրկովկասում ռազմական ավիացիայի օդաչուներն աշխատել են բարձրլեռնային տեղանքում ռազմական հրթիռների արձակման և ավիացիոն ռումբերով պայմանական հակառակորդին վերացնելու վրա: Անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները պաշտպանական մարտերի անցկացման և բոլոր տեսակի զենքերի կիրառմամբ հրաձգության ժամանակ գիշերային ժամերին պետք է դիտարկեն սարքերի հաշվարկների կատարումն ու զորավարժությունների ղեկավարին հանձնել լուսանկար և տեսանյութային տվյալներ: