Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի օդաչուները Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռուսական դպրոցի աշակերտների համար դասընթաց են անցկացրել:

Ինչպես տեղեկացրին Հայաստանում ռուսական ռազմական բազայի մամուլի ծառայությունից, բաց դասի ընթացքում սպաները դպրոցականներին պատմել են ռուս օդաչուների գործունեության, դրանց առաջնահերթությունների և Հարավային ռազմական օկրուգում օդաչուների վերապատրասման աշխատանքների մասին:

 

Հայաստանում ռուսական դպրոցի աշակերտների համար դասն ավարտվել է Հարավային ռազմական օկրուգի օդաչուների հերոսական արարքների մասին պատմող փաստագրական ֆիլմի դիտմամբ:

Սպաները հատուկ մուլտիմեդիոն սլայդների միջոցով երեխաներին պատմել են Հարավային ռազմական օկրուգի, զինծառայողների վերապատրաստման, սպառազինության արդիականացման, ռազմական և ավիացիոն տեխնիկայի, ուսումնական և մարտական առաջադրանքների կատարման մասին: