Հայաստանում ռուսական ռազմաբազայի ավելի քան 1500 զինծառայողներ հանձնել են ամառային փուլի ուսումնառության ամփոփիչ քննություններ: Ինչպես տեղեկացրին ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, քննություններն անցկացվել են «Կահմուդ» և «Ալագյազ» բարձր լեռնային զորավարժարաններում:
ՄԻԳ-29 կործանիչների, ՄԻ-8 ՄՏ և ՄԻ-24 Պ ուղղաթիռների օդաչուները ստուգողական վարժանքների ընթացքում օրվա գիշերային ժամանակահատվածներում իրականացրել են ավելի քան 50 թռիչք 100-5000 մետր բարձրության վրա:
Հարավային ռազմական օկրուգի կառավարական հանձնաժողովը ստուգումներն իրականացրել է բացառապես գիշերային ժամերին: Ստորաբաժանումները հանձնել են մարտական պատրաստության, հատուկ և տակտիկական պատրաստության, ռազմական մեքենաների վարման, հրաձգային զենքերից, ռազմական մեքենաներից և տանկերից շարժական և ոչ շարժական թիրախների խոցման ավելի քան 100 նորմատիվ:
Ամփոփիչ քննություններին ներգրավվել են մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթային, հետախուզական, բժշկական, ինժեներական և կապի ստորաբաժանումները: