Հայաստանի բարձրլեռնային «Կամհուդ» զորավարժարանում սկսվել են ՌԴ հարավային ռազմական շրջանի ռուսական բազայի դիպուկահարների դաշտային նախապատրաստական աշխատանքները: Ինչպես տեղեկացրին հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, պրակտիկ մարզումներին ներգրավված են 100-ից ավելի դիպուկահար: Հիմնական ուշադրությունը սևեռված է լինելու զինծառայողների ուսուցմանը, տակտիկական և կրակային պատրաստությանը' հաշվի առնելով բարձրլեռնային «էքստրեմալ» պայմանները: Մարզումների հիմնական մասն անցկացվելու է երեկոյան ժամերին' գիշերային տեսողություն ապահովող սարքերի օգտագործմամբ:

 

Հատուկ ուսումնական կենտրոնում պատրաստություն անցած հրահանգիչները մարզումներ կանցկացնեն նորակոչիկների հետ' անհատական կանոնների և «Դրագունով» դիպուկահար հրացանով կարևոր նպատակակետեր ընտրելու ուղղությամբ:

 

Դիպուկահարների պատրաստման պարապմունքները կավարտվեն մրցույթների անցկացմամբ, ինչպես նաև նորմատիվների հանձնմամբ: