Հայաստանում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային ստորաբաժանումը հետեւակի մարտական մեքենաների ներգրավմամբ սկսել է հրաձգության մարտավարական կրակային վարժանքներ: Այս մասին տեղեկացրեցին Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունից: Վարժանքներն անցկացվում են «Ալագյազ» բարձր լեռնային զորավարժարանում, մասնակցում է ավելի քան 1500 մոտոհրաձիգ: Վարժանքները կանցկացվեն մեկ ամիս, շոգ պայմաններում' ծովի մակերևույթից 2 հազար մետր բարձրության վրա:

 

Վարժանքների մեկնարկից առաջ զինծառայողների համար երկու ամիս անցկացվել են նախապատրաստական աշխատանքներ մի քանի ուղղություններով' մարտավարական հատուկ կրակային պատրաստվածություն, միայնակ կարգով մեքենավարում, մարտական հրաձգություն' նռնականետերով և ռազմական այլ տեխնիկայով: Թիրախավորելով պայմանական հակառակորդին' զինծառայողները հարձակման դիրքերից խոցում են «տանկ», «հետեւակի մարտական մեքենա», «ուղղաթիռ», «հետեւակի խումբ» եւ «զրահամեքենա» և այլն: