Հայաստանում մեկնարկել է ռուս զինվորականների մարտական պատրաստության հանկարծակի ստուգումը: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) հանձնաժողովը ՀՌՕ-ի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իգոր Տուրչենյուկի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի մարտական պատրաստության հանկարծակի ստուգմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Տագնապի ազդանշանով ոտքի հանված ստորաբաժանումների գործողություններին հետևելու են «Նավոդչիկ 2» անօդաչու թռչող սարքի օգնությամբ: Ստուգումն առնչվելու է Էրեբունու ավիացիոն զորամասին և Գյումրու ռազմակայանին: