Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի ԶՈՒ Հարավային օկրուգի ռազմաբազայում մեկնարկել են հրդեհա-մարտավարական զորավարժություններ: Զորավարժությունների շրջանակում մշակվում են կայանատեղերի, ռազմական մեքենաների, պահեստային և գրասենյակային տարածքների, կրթական և բժշկական հաստատությունների պա յմանական հրդեհները վերացնելու հարցերը: Զորավարժություններին մասնակցել են ավելի քան 100 զինվոր և ավելի քան 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: Եռօրյա զորավարժությունների նման ձևաչափի գլխավոր նպատակն է նոր ժամանած ռուսական արտասահմանյան զինծառայողների միավորներից ձևավորել մարտական հաշվարկներ և սովորեցնել նրանց աշխատել ծայրահեղ իրավիճակներում՝ ռազմական օբյեկտներում:
Դասընթացների անցկացման համար ընտրված վայրերից մեկը վառելիքային քսայուղերի և դյուրավառ հեղուկների պահպանման պահեստարաններն են Գյումրու ռազմական կայազորի «Սիվերսկիյ» ռազմական ավանում: Զորավարժությունների սցենարով վառելիքա-քսուքային նյութերի պահեստարաններից մեկում էլեկտրալարերի կարճ միացում է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Հրշեջները հերթապահի հրամանով պետք է հնարավորինս արագ ժամանեն դեպքի վայր և ըստ հաջորդականություն կատարեն բազայում ժամանակակից ԿԱՄԱԶ-43118 հրշեջ մեքենայի տեղակայման և պայմանական հրդե հը մարելու գործողությունները: