Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում, որտեղ ծառայում էր Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը, մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել՝ անձնակազմի մի խումբ անդամներ պատիժի են ենթարկվել, իսկ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նոր հրամանատար է նշանակվել:

 

Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով մարտի 29-ին ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ ունեցած հանդիպման արդյունքերին: Մարզպետը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի ընթացքին, 102-րդ ռազմաբազային վերաբերող հարցեր: «Խոսել ենք նաև միգրացիոն, Գյումրիում տեղակայված ռազմաբազայի սպայական կազմի բնակարանների, ներդրումային և այլ հարցերի շուրջ, բայց հիմնականում քննության առարկան եղել է քրգործի հետ կապված տեղեկատվոթւյան պակասը»,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

 

 

Արմենուհի Մխոյան