ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ' Վարդան Դավթյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ' Արամ Գրիգորյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից: