Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի նշանակումից հետո կատարվել են առաջին կադրային փոփոխությունները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարությանը, սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են քաղաքաշինության վարչության պետ Արշակ Յուստաբաշյանը եւ կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը:

 

Եթե Ա.Ուստաբաշյանը 18 տարուց ավել է զբաղեցնում էր քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը, ապա Ն.Ավանեսյանը վարչության պետի պաշտոնում նշանակվել էր մեկ տարի առաջ' նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից:

 

Ն.Ավանեսյանը, ով նախկինում' Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակ, մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն էր, իր ազատման դիմումի մեջ նշել է, որ նպատակահարմար չի համարում հետագա աշխատանքը մարզպետարանում։ Ազատման դիմում է ներկայացրել նաեւ մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը, ով նախկին մարզպետ Վահե Հակոբյանի աշխատանքից ազատվելուց հետո նշանակվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնակատար:

 

Գոհար Իսախանյան