ffa.amՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Սեպտեմբերի 12-ից սկսած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության շաբաթ օրերին նշանակված հանդիպումները կսկսվեն ժամը 16:10-ին, կիրակի օրերին նշանակված հանդիպումները՝ ժամը 17:00-ին:

Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: