ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:

 

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի «Արարատ»-«Շիրակ» հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ին, իսկ «Ալաշկերտ»-«Միկա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ին:

 

Այս մասին գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: