Ոստիկանության լրատվական վարչությունումԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես՝ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի տեղակալ է նշանակվել Սևակ Միլիտոնյանը, ով եղել է վարչության հեռուստառադիոհաղորդումների պատրաստման բաժնի պետ։

 

Հատկապես կարևոր գործերով ավագ տեսուչ Արման Սոֆյանն էլ նշանակվել է լրատվական վարչության հեռուստառադիոհաղորդումների պատրաստման բաժնի պետ։
Իսկ լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի և վերլուծությունների բաժին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մալխասյանի տեղը դեռ թափուր է։

 

Ք. Աղալարյան