Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի հրամանով Հայաստանում ռուսական ռազմական բազայում ուսումնական տագնապ է հայտարարվել՝ մարտական պատրաստվածությունը ստուգելու համար:
Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ստուգման աշխատանքներում ներգրավված են ռուսական ռազմաբազայի բոլոր միավորումները:
Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը պետք է իրականացնի շարժական կառավարման կետերից զորքերի կառավարումը կազմակերպելու առաջադրանքներ: Հարավային ռազմական օկրուգի շտաբի համալիր հանձնաժողովի կողմից կգնահատվեն հետախուզա-հարվածային գործունեության ուղղությամբ առաջադրանքների կատարման կարողությունները, ինչպես նաև կառավարման շարժական կետերի պաշտպանության և քողարկման ապահովման կարողությունները: