Զինծառայողների պատրաստության մակարդակը ստուգելու նպատակով ապրիլի 26-ին N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Անձնակազմը դուրս է բերել սպառազինությունը և ռազմական տեխնիկան մշտական տեղակայման վայրից և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Վերադաս հրամանատարները հրահանգավորել են զինծառայողներին առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։