Հայաստանում ռուսական ռազմակայանում հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների մարտական պատրաստության պարապմունքների շրջանակներում անցկացվում Է զինվորական մենամարտության հատուկ դասընթաց, որտեղ նրանք սովորում են մարտական ակրոբատիկայի հնարքներ, բռնցքամարտի տեխնիկա եւ դանակամարտ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդել են Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից, ֆիզիկական պատրաստության եւ սպորտի գծով միավորման հրամանատարի օգնական կապիտան Աեքսանդր Վոլնիխի եւ ձեռնամարտի հրահանգիչների ղեկավարությամբ ավելի քան 300 հետախույզներ սովորում են ձեռնամարտի եւ դանակամարտի ժամանակ դիմագրավել պայմանական հակառակորդի գրոհը:

 

Բոլոր վարժությունները ոչ թե պարզապես ռազմական դիսցիպլին են, այլ առանձին մարզական բաժին, որտեղ զինծառայողները սովորում են ինքնապաշտպանություն եւ կատարում են մարզական նորմատիվները:

 

Հայաստանում ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների հետ նախապատրաստական հատուկ դասընթացի ավարտին կանցկացվի մարտի վարման վարպետության դաս բանակային ձեռնմարտի եւ խառը ռազմակիրառական մենամարտերի մասնագետների մասնակցությամբ: