Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի (ՌԲԱ) շուրջ կոնֆլիկտը դեռ խաղաղ լուծում չի ստացել:
Շուրջ ութ խոշորագույն բանկերին, որոնք հայտարարել են ՌԲԱ-ն լքելու իրենց պատրաստակամության մասին, մտադիր են հետեւել մի շարք այլ խաղացողներ ևս. նրանք, ովքեր համաձայն չեն ՌԲԱ-ի ղեկավար Գարեգին Թոսունյանի քաղաքականության հետ, ծրագրում են դիմել «ռուսական» ասոցիացիայի արմատական վերափոխման: Իր հերթին՝ Գարեգին Թոսունյանը շարունակում է պնդել, որ այն, ինչ կատարվում է, ՌԲԱ-ին դեռևս արմատական բարեփոխումների քայլի գնալու հիմք չի տալիս:
Բարեփոխումների սկզբունքային կետն այն է, որ ենթադրվում է ասոցիացիայի անդամների համար սահմանել որոշակի մուտքային ցենզ, որպեսզի նրանք ներկայացնեն առավել կայուն բանկերի շահերը:
Այս մասին գրում է «Коммерсант»-ը: