Շվեդիայում լայնամասշտաբ տնտեսական ճգնաժամ է սկսվել, չնայած այն հանգամանքին, որ երկրում կորոնավիրուսով պայմանավորված կարանտին չի սահմանվել, գրում է Bloomberg-ը։ Մասնավորապես, գործազրկության մակարդակը, բացառությամբ սեզոնային տատանումների, հասել է մինչև 8,2%-ի, որը կանխատեսումներից ավելի բարձր է:
Նշվում է, որ ապագայում գործազրկության մակարդակը կարող է հասնել մինչև 17%-ի, եթե երկրում ապրանքների և ծառայությունների պահանջարկի մակարդակը չվերադառնա նախորդ ցուցանիշին:
Երկրում կարող է շուտով պարզեցվել աշխատակիցներին աշխատանքից ազատելու կարգը: Այս նախաձեռնությունը մեծ դժգոհություն է առաջացրել ընդդիմության և արհմիությունների շրջանում: Որոշ կուսակցություններ պատրաստակամություն են հայտնել անվստահության քվե հայտնել նախարարների կաբինետին՝ նախաձեռնությունը ընդունելու դեպքում։
Մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի համավարակի 34 843 դեպք, մահացել է 4 971 հիվանդ: Այս ցուցանիշները զգալիորեն գերազանցում են սկանդինավյան այլ երկրների՝ Նորվեգիայի, Դանիայի և Ֆինլանդիայի ցուցանիշներին։