ԼՂ զբաղվածության, սոցիալական և միգրացիայի հարցերով նախարար Մանե Թանդիլյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է, որ հակամարտության սրման ավարտից հետո տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ է առաջացել:
«Պատերազմից հետո մենք ունենք հումանիտար ճգնաժամ, և սոցիալական խնդիրները շատ սուր են դարձել: Մենք լուծում ենք առաջացող խնդրահարույց հարցերը'ինչպես մեր սեփական, այնպես էլ բարեգործական կազմակերպությունների միջոցներով, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի խաղաղապահների օգնությամբ»,-ասել է Թանդիլյանը:
Նա պարազաբանել է, որ փախստականների բնակարանային ապահովման խնդիրն այժմ սուր է, բայց տարածաշրջանում արդեն սկսվել է նրանց վերաբնակեցման ծրագիրը: