Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ГАЗ 53 մակնիշի 34 MP 385 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմենակյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին ու երկաթե դարպասին, տապալել այն և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մինչ հրշեջների ժամանումը, վարորդին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր օգտագործել են նաև բենզալցակայանում պահվող կրակմարիչները, ինչի շնորհիվ կանխվել է կրակի բռնկումն ու տարածումը։
Այնուհետև բենզալցակայանի աշխատակիցները հոսանքազրկել են ավտոմեքենան, քանի որ մի թեթև կայծ ու կրակն անխուսափելի էր։ Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ Կողաշրջման արդյունքում դիզվաեռլիքի արտահոսք է սկսվել, և այս պահին հրշեջներն ու բենզալցակայանի աշխատակիցները փորձում են դադարեցնել արտահոսքը, ճանապարհին էլ հրշեջները կատարում են լվացման աշխատանքներ։