Երևանում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին ձմեռային վառելափայտ տրամադրելու գործընթացը սկսվել է։
Վառելափայտ տրամադրվում է սոցիալապես անապահով հետևյալ ընտանիքներին․
4 և ավելի անչափահաս երեխա ունեցող,
ռազմաճակատ մեկնած և անչափահաս երեխաներ ունեցող մարտիկների ընտանիքներին,
այն ընտանիքներին, որոնք տվյալ պահին վառելափայտի խիստ կարիք ունեն:
 
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը պահեստավորել է կենսազուրկ ծառերից ու էտումներից առաջացած փայտանյութը, որը տրամադրվում է շահառուներին՝ ըստ վարչական շրջանների ղեկավարների հաստատած ցանկերի։
 
Յուրաքանչյուր ընտանիքին տրամադրվում է 1 խորանարդ մետր փայտանյութ։
Նոր Նորք վարչական շրջանի 15 ընտանիք արդեն ստացել է հասանելիք վառելանյութը։