Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

 

Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը անապահով ընտանիքներին տրամադրելու հարցը քննարկել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ։

Ձեռք բերված և պահեստավորված սնունդն այսօր և վաղը կտրամադրվի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, որոնց սոցիալական ապահովության բաժինները ըստ առաջնահերթության այն կհատկացնեն սոցիալապես անապահով ընտանիքներին: