Հայաստանի ռուսական ռազմակայանում դեկտեմբերի 1-ին, մեկամսյա նախապատրաստական շրջանից հետո, կայացել է հանդիսավոր հանրահավաք՝ նվիրված ուսուցման ձմեռային շրջանի սկսվելուն: Այս միջոցառմանը մասնակցել է միավորման ամբողջ անձնակազմը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, օկրուգի հրամանատարության եւ ռազմակայանի վարչության ներկայացուցիչները շնորհավորել են անձնակազմին նոր ուսումնական շրջանի առթիվ, իսկ ստորաբաժանումների հրամանատարներն ստորադաս զինծառայողներին են ներկայացրել ուսումնական տարվա գերակա խնդիրները: Սույն միջոցառմանը հրավիրվել Էին դիվանագիտական կազմի, կազակության ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, վարչական աշխատակազմերի եւ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության համերկրային ծառայության սահմանապահ վարչության լիազոր անձինք, որոնք իրենց հերթին նույնպես ամբողջ անձնակազմին շնորհավորել են ձմեռային ուսումնական շրջանի սկսվելու առթիվ:

 

Ընթացիկ ուսումնական տարում բոլոր կատեգորիաների զինծառայողները պետք Է յուրացնեն կրակային, մարտավարական, հատուկ պատրաստության եւ մարտական ավտոմեքենաների վարման հատուկ դասընթացը: Նրանք կմասնակցեն Փամբակի, Կամխուտի եւ Ալագյազի բարձրլեռնային ուսումնավարժական համալիրներում անցկացվելիք ճամբարային հավաքներին, ստորաբաժանումների եւ դասակների մարտական հրաձգություններին, ինչպես նաեւ կմասնակցեն մարտական զորավարժանքներին՝ կապի, հետախուզության, հրետանու արդի համալիրների կիրառմամբ: