Հայաստանի ռուսական ռազմակայանի «Ալագյազ» զորավարժարանի տանկարշավարանում անցկացվում են հետեւակի մարտական մեքենաների անձնակազմերի պարապմունքներ:
Վարժանքներին, որոնք կտեւեն մեկ ամիս, մասնակցում են 300 զինծառայողներ վարորդ-մեխանիկների, գործարկու-նշանառուների եւ մեքենաների հրամանատարների թվից եւ 20 միավոր զրահատանկային եւ հատուկ ռազմական տեխնիկա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ուսուցման ընթացքում միավորման նոր ժամանած զինծառայողները պետք Է սովորեն կատարել մարտական մեքենաների վարման եւ կրակային պատրաստության հատուկ վարժություններ:
7 կիլոմետր երկարությամբ որոշակի երթուղով տեխնիկա վարելիս երիտասարդ մեխանիկները կսովորեն փուլ առ փուլ հաղթահարել այնպիսի բարդության արգելքներ, ինչպիսիք են սարալանջերը, զառիվերակները, ոլորանները, անվածրային կամուրջը, ականա-պայթուցիկ փակոցների, հակատանկային խ րամատի անցումը եւ կտրտված տեղանքով մանյովրներ կիրականացնեն ծովի մակերեւույթից մինչեւ 2200 մետր բարձրությամբ լեռնային պայմաններում: