Հայաստանի ռուսական ռազմակայանի ռազմա-պատմական թանգարանի գրադարանում նոր ժամանած զինծառայողների հետ տեղի են ունեցել իրավական իրազեկման պարապմուքներ՝ նվիրված Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության օրվան:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, անձնակազմի հետ աշխատանքի գծով ռազմակայանի փոխհրամանատար գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը նորակոչիկներին բացատրել Է, որ «Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն Է, որը Ռուսաստանի ամբողջ իրավական համակարգի միջուկն Է եւ որոշում Է մյուս օրենքների իմաստն ու բովանդակությունը, սահմանում Է երկրի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները»:

 

Ռազմակայանի ռազմա-պատմական թանգարանում զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար միավորման անձնակազմի հետ աշխատանքի բաժինը կազմակերպել Է «Ռուսաստանի հերոսները – հայրենքի պաշտպանները» արդի արվեստի ցուցահանդեսը՝ նվիրված Հերոսների օրվա՝ վերջերս տեղի ունեցած տոնակատարությանը: