Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են անվավոր ավտոմոբիլային տեխնիկայի զինվորական վարորդների պարապմունքները: Ուսումնական միջոցառումներում, որոնք կշարունակվեն մեկ ամիս, ներգրավված Է ավելի քան 800 զինծառայող:

 

Պարապմունքների սկսվելուց առաջ զինծառայողներն ուսումնասիրել են անվտանգության պահանջները ձմեռային տարեշրջանում լեռնային տեղանքում ավտոտեխնիկան վարելիս, ինչպես նաեւ ԿամԱԶ, ՈՒրալ, ՈւԱԶ ավտոմեքենաների տեխնիկական բնութագրերը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մեկամսյա դասընթացի ընթացքում զինվորական վարորդները 100 եւ 300-կիլոմետրանոց երթեր կկատարեն կտրտված տեղանքում, բնակավայրերով եւ ավտոմայրուղիներով: Ուսուցման ընթացքը հսկելու համար կիրառվում են հետախուզության «Նավոդչիկ-2» արդիական համալիրի անօդաչու թռչող սարքեր: Դա թույլ կտա պարապմունքների ղեկավարներին՝ ավելի ճիշտ գնահատել յուրաքանչյուր վարորդի գործողությունները, ճշգրտումներ կատարել ավտոշարասյուների շարժման ե րթուղիներում եւ վեր հանել թերությունները:

 

Ուսումնական պարապմունքները կավարտվեն ստուգարքների հանձնումով: