ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինվորական կլինիկական հոսպիտալի Գյումրիի 1602-րդ կառուցվածքային ստորաբաժանման հիմքի վրա սկսվել են բժշկական աշխատողների հետ հրահանգչա-մեթոդական պարապմունքները: Ուսումնական միջոցառումներին մասնակցում են հոսպիտալի եւ Հայաստանի Հանրապետությունում գտնվող ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների շուրջ 100 բժշկական մասնագետներ: Առաջին անգամ գործնական պարապմունքների ժամանակ կօգտագործվեն հատուկ բժշկական տեխնիկա եւ Մի-8 ուղղաթիռի մակետ:
Զինվորական բժիշկները կմշակեն վիրավորների բեռնման եւ բեռնաթափման գործողությունները՝ առձեռն միջոցների եւ ջրից, անտառից եւ տեղանքի դժարամատչելի տեղամասերից տուժածների տարահանման համար կախովի համակարգերի օգտագործմամբ: Գործնական ուսուցման տարբեր փուլերում զինվորական բժիշկները կմշակեն տարբեր վնասվածքներով տուժած զինծառայողներին օգնություն ցույց տալու գործողությունները: Հիմնական շեշտը կդրվի ըստ Ցելսիուսի +40-ից մինչեւ +50 աստիճան շոգի պայմաններում բարձրլեռնային զորավարժարաններում բժշկական ապահովման առանձնահատկությունների վրա:
Պարապմունքները տեղի կունենան Կամխուտի լեռնային ուսումնավարժական համալիրում: