Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներային ու սակրավորների ստորաբաժանումները եւ զորավարժարանային անձնակազմը՝ թվով շուրջ 100 զինծառայողներ, «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրները նախապատրաստել են նոր ուսումնական շրջանին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պայթյունավտանգ առարկաներից եւ չպայթած զինամթերքից ավելի քան 3,5 հազար հեկտար բանակային հրաձգադաշտերի ու զորավարժարանների մաքրման համար գործի են դրվել հատուկ տեխնիկա եւ մասնագետներ՝ ականա-որոնողական ծառայության վարժեցրած շներով եւ արդի ականորսների եւ հանդերձանքի կիրառմամբ:

 

«Կամխուտի» եւ «Ալագյազի» զորավարժարաններում որոնողական ջոկատների գործողություններին իրական ժամանակի ռեժիմով հետեւել են «Լեեր» եւ «Գրանտ» անօդաչու թռչող ապարատների անձնակազմերը:

 

Նոր ուսումնական շրջանին նախապատրաստվելիս առանձնահատուկ ուշադրություն Է նվիրվել բանակային հրաձգադաշտերի, տանկարշավարանների եւ ավտոարշավարանների, ուղղորդների եւ զորավարժարանային սարքավորանքի նորգմանն ու վերականգնմանը:

 

Ուսուցման նոր շրջանում պարապմունքների համար պատրաստված են շուրջ 10 հազար տարբեր թիրախներ, որոնք նմանակում են պայմանական հակառակորդի կենդանի ուժ եւ զրահատեխնիկա: