Հայաստանի ռուսական ռազմակայանում ամփոփվել են 2014 ուսումնական տարում Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների ստորաբաժանումների մարտական պատրաստության արդյունքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, 2014 թվականի ընթացքում ռուսական ռազմակայանում անցկացվել են ջոկերի եւ դասակների ավելի քան 100 մարտական նշանաձգության պարապմունքներ, տարբեր մակարդակի շուրջ 15 մարտավարական զինավարժանքներ, այդ թվում՝ միավորման կազմում: Հիմնական ուշադրությունը նվիրվել Է Հայաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումների հետ համատեղ զինավարժանքների նախապատրաստմանն ու անցկացմանը եւ առաջին անգամ անցկացված մարտավարական զինավարժանքին ռազմակայանի բո լոր ուժերի մասնակցությամբ՝ օդուժի եւ հակաօդային պաշտպանության զորքերի ներգրավմամբ:
Անցյալ տարվա նույն ժամանակատվածի համեմատությամբ նշանաձգության գործնական պարապմունքների, մարտական մեքենաների վարման, կործանիչ օդուժի եւ ուղղաթիռների թռիչքների կատարման ինտենսիվությունը մեծացել Է 4,5 անգամ: Էրեբունի ռուսական ավիաբազայի օդաչուները կատարել են ավելի քան 500 թռիչք: Ընդհանուր թռիչքաժամը կազմել Է ավելի քան 2000 ժամ:
2014 ուստարվա արդյունքներով միավորման լավագույն զինծառայողներին եւ ստորաբաժանումներին հանձնվել են պատվոգրեր, թանկարժեք նվերներ եւ փոխանցիկ գավաթներ: