Գյումրիից եւ Երեւանից պատանի բանակայինները Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների հետ միասին մասնակցել են «Պատանիների բանակի դրոշի» 25-մետրանոց պաստառի համատեղ պատրաստմանը:
Ինչպես տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, այս միջոցառումն անցկացվում Է զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի նախաձեռնությամբ եւ նվիրված Է ուսումնական տարվա սկսվելուն եւ Գիտելիքների օրվա տոնակատարությանը: 


«Պատանիների բանակի դրոշը» սեպտեմբերի 1-ին ամրացնելու են Արագած լեռան գագաթներից մեկին՝ ավելի քան 3 հազար մետր բարձրության վրա: Այդ օրը հանդիսավոր պայմաններում կկայանա Հայաստանում Ռուսաստանի պաշտպանության նախարարության դպրոցների 20-ից ավելի սովորողների անդամագրումը պատանի բանակայինների շարքերին: