Հայաստանի ռուսական ռազմակայանի տարածքում հանդիսավոր պայմաններում բացվել Է 1602-րդ զինվորական կլինիկական հոսպիտալի կառուցվածքային ստորաբաժանման երկհարկանի մասնաշենքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, արդի ստանդարտներով կատարված հիմնանորոգումից հետո շենքուÕ ´ գործում են վերակենդանացման, թերապիայի, վիրաբուժության, վնասվածքաբանության հարկաբաժինները, Էլեկտրասրտագրության եւ ուլտրաձայնային հետազոտության կաբինետները, ինչպես նաեւ ընդհանուր նշանակության հիվանդասենյակները:

 

Զինվորական հոսպիտալն իրենից ներկայացնում Է բազմապրոֆիլ բուժական հիմնարկություն՝ ցերեկային եւ 100 մահճակալից բաղկացած ստացիոնար բաժանմունքներով, ախտորոշման, ֆիզիոթերապիայի, վիրաբուժության, ստոմատոլոգիայի, ռենտգեն, պոլիկլինիկային եւ այլ օժանդակ բաժանմունքներով:

 

Բուժհաստատության նորոգման աշխատանքներն սկսվել Էին 2014 թվականի նոյեմբերին:

 

Ռազմաբժշկական հիմնարկությունը Գյումիրում եւ Երեւանում զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին եւ քաղաքացիական անձնակազմին օգնություն Է ցույց տալիս բուժկանխարգելիչ, ստացիոնար եւ վիրահատական բուժման, տարբեր հիվանդությունների ախտորոշման հարցում: