Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները ֆիզպատրաստության ամփոփիչ ստուգում են անցնում ուսուցման ամառային շրջանի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, 2 հազարից ավելի զինծառայողներ Գյումրիի եւ Երեւանի կայազորներում մեկ շաբաթվա ընթացքում կգնահատվեն ուժի, արագության, դիմացկունության եւ ճարպկության վարժություններից նորմատիվների հանձնման համար:

Գերազանց գնահատական, ինչպես նաեւ ֆիզիկական պատրաստության առաջին, երկրորդ եւ բարձրագույն որակավորում ստացած զինծառայողներն իրավունք կունենան յուրաքանչյուր ամիս դրամական հավելում ստանալ հետագա ողջ տարվա ընթացքում, որը կազմում Է պաշտոնական դրույքի մինչեւ 100 տոկոսը: