Հայաստանի ռուսական ռազմակայանի՝ Երեւանի եւ Գյումրիի կայազորների ավելի քան 350 զինծառայողներ եւ նրանց ընտանիքների անդամներ Դոնորի օրվա նախաշեմին հանձնել են շուրջ 150 լիտր արյուն եւ դրա բաղադրիչներ: Զորամիավորումում արյան հանձնման այս միջոցառումը դարձել Է ավանդական եւ անցկացվում Է արդեն չորրորդ անգամ:
Արյան ընդունումը կատարել են Գյումրիի զինվորական կայազորի տարածքում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինվորական կլինիկական հոսպիտալի 1602-րդ կառուցվածքային ստորաբաժանման բուժաշխատողները: Հոսպիտալն ունի բոլոր անհրաժեշտ սարքավորումները եւ ռեակտիվները' արյան խմբի, դրա ռեզուս գործոնի որոշման, ինչպես նաեւ վարակների առկայությունն ստուգելու նպատակով շտապ անալիզ կատարելու համար: Միջին հաշվով յուրաքանչյուր զինծառայող հանձնել Է շուրջ 400 մլ արյուն:
Լաբորատորիայում արյան ստուգումից հետո այն կհանձնվի Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկություննեին՝ արյան մեծ կորստով ծանր վիրահատություններ տարած եւ հեմոֆիլիայով հիվանդ բնակիչներին օգնություն ցույց տալու համար: