Հայաստանի ռուսական ռազմակայանի Գյումրիի եւ Երեւանի կայազորների 400-ից ավելի զինծառայողներ, քաղաքացիական անձնակազմի ու նրանց ընտանիքների անդամներ շուրջ 200 լիտր արյուն ու դրա բաղադրիչներ են հանձնել հանրապետությունում դրանց կարիքն ունեցողների համար: Ռուսական զորամիավորումում արյուն հանձնելու ավանդական միջոցառումն անցկացվել Է արդեն հինգե րորդ անգամ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ռազմակայանի Գյումրիում գտնվող կլինիկական հոսպիտալում արյունը վերցրել են բարձր որակավորում ունեցող բուժաշխատողները: Բուժհաստատության սրահում արյուն հանձնող դոնորների համար կազմակերպվել Է լուսանկարների ցուցահանդես եւ ներկայացվել Է դոնորական օգնություն ցուցաբերելու իրազաննական ձեռնարկ, որոնք նպատակամղված են արյան դոնորության խնդիրների լուսաբանմանը:

 

Միջին հաշվով արյուն տալու ցանկություն հայտնածներից յուրաքանչյուրն անհատույց մոտավորապես 400 միլիգրամ արյուն Է հանձնել: Լաբորատորիայում արյան ստուգումից հետո այն կփոխանցվի Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններին՝ դրա կարիքն ունեցող բնակիչներին օգնելու համար:

 

«Պետք Է ձգտել այն բանին, որ Հայաստանում, ինչպես եւ քաղաքակիրթ բոլոր երկրներում, դոնորությունը լինի կամավոր ու անհատույց»,-նշել Է ռուսական ռազմակայանի բժշկական ծառայության պետ, բժշկական ծառայության մայոր Մաշրաբ Մադալիեւը: