Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների 50-ից ավելի զինծառայողներ «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում մասնակցում են Միջազգային բանակային խաղեր-2015-ի «Հրետակոծման վարպետները» մրցույթի առաջին ընտրական փուլին նախապատրաստվելուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մրցումներն անցկացվելու են զորամասի հրետանային զորքերի հրամանատարիի ղեկավարությամբ: Այդ մրցումներն ընթացիկ տարում անցկացվելու են առաջին անգամ:

 

Բարձրլեռնային տեղանքում կրակային վարժանքների կատարման առանձնահատկությունը ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա լիցքաթափված օդում ձգաբանական ուղղումների ճիշտ ընտրության անհրաժեշտությունն Է:

 

Մրցույթի ընթացքում հրետանավորներից կպահանջվի առավելագույն արագության հաղթահարել 5-կիլոմետրանոց բարդ ուղեգիծը կտրտված տեղանքում եւ ձեռքի նռնականետից ու ականանետից կրակ բացել պայմանական հակառակորդի տանկերի ու զանազան թիրախների վրա:

 

Լավագույն հրետանային անձնակազմերը կմասնակցեն «Հրետակոծման վարպետները» օկրուգային եւ համառուսաստանյան մրցումներին: