Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն ուսուցման ամառային շրջանի ընթացքում ֆիզիկական պատրաստության համալիր ստուգում են անցնում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների 3 հազարից ավելի զինծ առայողներ կգնահատվեն ուժի, արագության, դիմացկունության եւ ճարպկության վարժություններում:

 

«Զորքերի ֆիզիկական պատրաստությունը նույնպիսի պարտադիր ուսումնական դիսցիպլին Է դարձել, ինչպես եւ տակտիկական ու կրակային պատրաստությունը,-նշել Է ռազմակայանի հրամանատարի՝ ֆիզիկական պատրաստության եւ սպորտի հարցերով օգնական կապիտան Ալեքսանդր Վոլնիխը:-Ընթացիկ ուսումնական տարում զորամիավորման զինծառայողները 30 տոկոսով բարձրացրել են իրենց ֆիզիկական պատրաստվածույթան ցուցանիշները»: