Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողներն առաջին անգամ մշակել են պայմանական հակառակորդի թիկունք ուժերի տեղափոխման գործողությունը: Ուսումնական միջոցառումներում գործի են դրվել Անդրկովկասում Ռուսաստանի ռազմական միավորման բանակային օդուժի Մի-24Պ հարվածային եւ Մի-8ՄՏ ռազմափոխադրական ուղղաթիռներ:

 

 

Պատրաստության ընթացքում զինծառայողները հրահանգիչների ղեկավարությամբ գործնականում վարժվում են եւ ուսումնասիրում վայրԷջքի կարգը, ուղղաթիռում գործելակերպի կանոնները եւ պայմանական հակառակորդի թիկունք գաղտնի դեսանտումը՝ «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում՝ ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա: Նաեւ ուղղաթիռավարները եւ հատուկ ջոկատայինները մշակում են փոխգործակցությունը հակառակորդի թիկունք՝ խմբի ստանդարտ արտանցման ժամանակ եւ լուծում են մարտական պատրաստության ծրագրի այլ խնդիրներ:

 

 

Զորքերի տեղափոխման գործողության մշակումը տեղի է ունենում մարտավարական ընդրկուն զորավարժանքների նախապատրաստման շրջանակներում, որոնք կանցկացվեն հուլիսի կեսերին «Կամխուտ» եւ «Ալագյազ» զորավարժարաններում, հաղորդել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: