ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերն ուսումնավարժական թռիչքների ընթացքում որսացել են պայմանական հակառակորդի օդային թիրախները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
Նշվում է, որ օդաչուներն ավիացիոն զույգերի և օղակների կազմով, տարբեր բարձրությունների վրա իրականացրել են թռիչքներ ցերեկային և գիշերային ժամերին, բարդ և բարձրագույն պիլոտաժի տարրեր, որոնք ներառում են մարտական շրջադարձեր, հորիզոնական «տակառներ», թեքադարձեր, վայրասլաց «բլրակներ»՝ թեքության մեծ անկյունով:
Բացի այդ, զինծառայողները որսացել են պայմանական հակառակորդի ինքնաթիռները նմանակող արագընթաց թիրախները։